ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

Սերտիֆիկացման փորձարկումները` դրանք արտադրանքի որակի և անվտանգության հաստատման փուլերն են, որոնք անհրաժեշտ են կամավոր և պարտադիր սերտիֆիկացման համապատասխանության մասին հայտարարագրում իրականացնելու համար:
Սերտիֆիկացման փորձարկումները կատարվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում, որոնք իրականացնում են սերտիֆիկացվող ապրանքների նմուշների ընտրություն: Սերտիֆիկացման փորձարկումների գործընթացը տևում է 10 աշխատանքային օր՝ սկսած փաստաթղթերի և նմուշների ամբողջական փաթեթի ներկայացման պահից: Փորձարկումները կարող են անցկացվել Պետական ստանդարտներին (չափորոշիչներին), արտադրողի տեխնիկական փաստաթղթերի (Տեխնիկական պայմանների, տեխնոլոգիական հրահանգների, կազմակերպության ստանդարտների), ինչպես նաև արտադրանքի նոմենկլատուրայի պահանաջների, կամ հայտատուի կողմից առաջադրված այլ պահանջների համապատասխան: Փորձարկումների գործընթացի ավարտից հետո փորձարկման լաբորատորիաների կողմից տրվում է եզրակացություն փորձարկումների արձանագրության ձևով և կազմվում է ակտ: Ըստ փորձարկումների արդյունքների փորձարկման լաբորատորիան կազմում է համապատասխանության մասին եզրակացություն՝ փորձարկումների արձանագրության ձևով:
Փորձարկումների արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը պարունակում է արտադրանքի նմուշների փորձարկումների արդյունքները: Փորձարկումների արձանագրությունը, դա գլխավոր փաստաթուղթն է, որը պարունակում է հայտարարվող պահանջներին արտադրանքի համապատասխանության եզրակացությունը: Ինչպես նաև փորձարկումների արձանագրությունը հիմքերից մեկն է ծառայում համապատասխանության հայտարարագիր, համապատասխանության սերտիֆիկատ տալուն:
Փորձարկումների արձանագրությունը պարունակում է հայտարարված իրերի փորձարկումների արդյունքները և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ, որը հիմք է ծառայում համապատասխանության սերտիֆիկատ տալու համար:
Փորձարկումների արձանագրությունում պարտադիր նշվում են
-փորձարկումների անցկացման հիմքերը,
- ապրանքներ արտադրողի վավերապայմանները,
-ներկայացվող նմուշների նկարագրությունը,
- իրականացվող փորձարկումների մեթոդիկաները,
-ամսաթիվը,
-արդյունքները,

Փորձարկումների արձանագրությունը պարունակում է նաև արտադրողների կողմի սահմանված արտադրանքի բնութագրերը, անվտանգության ցուցանիշները՝ նորմատիվ փաստաթղթերի, փորձարկման մեթոդների, բնութագրերի քանակական նշանակության և գնահատականի արդյունքների պահանջի հղումով, պահանջի կատարման հաստատումով: Արձանագրությունում բերվում են սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ կիրառվող տեղեկություններ փորձարարական սարքավորումների և չափման միջոցների վերաբերյալ:
Եթե սերտիֆիկացման փորձարկումների արդյունքներով արտադրանքը չի ստացել նորմատիվ փաստաթղթերի համապատասխանության հաստատում, տրվում է արձանագրություն փորձարկումների բացասական արդյունքներով:
Փորձարկման գործընթացում ստացված բոլոր տեղեկությունները, հանդիսանում են գաղտնի, մասնակիցները կրում են անձնական պատասխանատվություն ստացված տեղեկությունների պահպանման համար:
Սերտիֆիկացման փորձարկումների գործընթացը կատարվում է նրա համար, որպեսզի արտադրողը կամ ներկրողները, վստահ լինեն իրենց կողմից իրացվող արտադրանքի որակի մեջ, և լինեն մրցունակ իրացվող արտադրանքի շուկայում:
Սերտիֆիկացման փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը.
1 փորձարկումների անցացման դիմում,
2. արտադրանքի տեխնիկական նկարագրությունը,
3. հայտատու-ֆիրմայի գրանցված փաստաթղթերը,
4. արտադրանքի նմուշը,
5. մոդելի պիտակը,
6. հայրենական արտադրողների համար Տեխնիկական պայմանները, կամ Կազմակերպության ստանդարտները: