ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Փորձարկումների ծրագիրն իրենից ներկայացնում է փորձարկումների շրջանակում պլանավորվող ստուգումների ցանկ, դրանց կողմից խնդիրների լուծում և արդյունքների գնահատում՝ փորձարկումների որոշակի մեթոդիկաների հղումներով: Այդ ստուգումները պետք է ցույց տան, թե որքանով է փորձարկման օբյեկտը բավարարում տեխնիկական առաջադրանքների պահանջներին:


Փորձարկումների ծրագիրը բաղկացած է հետևյալ կետերից.


1. Փորձարկումների օբյեկտը և ծավալը,
2. Իրականացվող փորձարկումների նպատակը,
3. Փորձարկումների անցկացման կարգը և հատուկ պայմանները,
4. Չափագիտական և նյութատեխնիկական ապահովում,
5. Ստացվելիք արդյունքների ամբողջություն:
Փորձարկումների մեթոդիկան իրենից ներկայացնում է, փորձարկումների անցկացման և դրանց արդյունքների մշակման ժամանակ օգտագործվող, միջոցների և ընդունումների ցանկը և նկարագրությունը՝ բոլոր բնութագրերի և պարամետրերի նշումով:
Փորձարկումների մեթոդիկան կազմված է հետևյալ կետերից.
1. Արտադրանքի գնահատվող բնութագրերը,
2. Փորձարկումների արդյունքների գնահատման,  մշակման  և վերլուծության միջոցները,
3. Փորձարկումների անցկացման կարգը և պայմանները,
4. Հսկողության, չափման և փորձարկումների անցկացման համար օգտագործվող պարագաները,
5. Հաշվետվությունը


Որպես կանոն, փորձարկումների համար կիրառվում են ստանդարտացված ծրագրեր և մեթոդներ: Դա վերաբերվում է սերտիֆիկացիոն տիպի փորձարկումներին, որոնք ծառայում են որևէ արտադրանքի պարտադիր պահանջներին համապատախանության հաստատման համար: Եթե անհրաժեշտ է մշակել նոր ծրագիր կամ մեթոդիկա, ապա նախքան այն փորձարկելը, դրանք պետք է սահմանված կարգով անցնեն ատեստավորում և համաձայնեցում պետհսկողության մարմիններում:

Փորձարկումների ծրագիրը և մեթոդիկան ենթադրում են նաև ողջ աշխատանքային, նախագծման  և շահագործման փաստաթղթերի որակի ստուգում: Այդ ստուգման արդյունքում որոշվում է թե որքանով են այդ փաստաթղթերը պիտանի արդյունաբերական արտադրության պայմաններում օգտագործելու համար: Ինչպես նաև անհրաժեշտ է կատարել Տեխնիկական Պայմանների ստուգում արդյունաբերական մասշտաբների արտադրության արտադրանքների համար:
Փորձարկումներն իրականացվում են հատուկ ստեղծված հանձնաժողովների կողմից: Դրանց կազմի մեջ են մտնում տվյալ ոլորտում հավատարմագրված փորձագիտական կազմակերպությունների և էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության (Ռուստեխհսկողության) Դաշնային ծառայության աշխատակիցները: Փորձարկումների արդյունքների հիման վրա հանձնաժողովը գնահատում է կատարված աշխատանքը՝ նախապես մշակված և հաստատված ծրագրերին և մեթոդիկաներին համապատասխան: Փորձարկումների ընթացքն ու ժամկետները կարող են լինել տարբեր ՝ կախված փորձարկվող օբյեկտների առանձնահատկություններից: