ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ԵՎՐՈ 5

Սերտիֆիկատ Եվրո 5` փաստաթուղթ, որը հաստատում է, որ  ներկրվող մեքենաները համապատասխանում են Եվրո 5 էկոլոգիական չափորոշչին: Ինչպես և բոլոր նախորդները, սույն չափորոշիչը ներածվել է վտանգավոր արտանետումները կարգավորելու համար, ինչպիսիք են՝ օքսիդը՝ ածխածնի, ազոտի, ածխաջրածնի, ծծումբի, կոշտ մասնիկների, բենզոլի: Եվրո 5 չափորոշիչը ուղղված է մոլորակի էկոլոգիական վիճակի լավացմանը, այդ իսկ պատճառով էլ հանդիսանում է պարտադիր պահանջ, այսինքն՝ մեր երկիր ավտոմեքենա ներմուծելու ժամանակ Եվրո 5 չափորոշիչով հավաստագրումը հանդիսանում է պարտադիր պայման:
“Մաքսային միության Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախտանի մաքսային օրենքի պայմանագրի” շրջանակներում ներկրվող և երկրում թողարկվող բոլոր տրանսպորտային միջոցները, (2014թ. հունվարից) պետք է ունենան Եվրո 5 սերտիֆիկատ: Այն մեքենաները, որոնք չեն համապատասխանում Եվրո 5 չափորոշչին, պետք է անցնեն պարտադիր վերասարքավորում:
Էկոլոգիական պահանջները սահմանվում են “Մաքսային միության տարածքում օգտագործելու համար թողարկվող՝ ավտոմոբիլային տեխնիկայի արտանետումների՝ վտանգավոր (աղտոտող) նյութերի նկատմամբ պահանջների մասին” տեխնիկական կանոնակարգին համապատասխան: Այսինքն՝ այդ պահանջներին համապատասխանության ստուգման համար էլ հենց իրականացվում է Եվրո 5 սերտիֆիկացումը:
Որպեսզի որոշենք, թե արդյոք կարող ենք մենք օգնել և ձևակերպել Եվրո 5 սերտիֆիկատը (անցկացնել Եվրո 5 սերտիֆիկացիա), մեզ անհրաժեշտ է հետևյալ ինֆորմացիան՝
-ավտոմեքենայի թողարկման տարեթիվը,
-մակնիշը, թափքի տեսակը:
Եվրո 5 սերտիֆիկատի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:
1. Ֆիզիկական անձի անձնագիրը (առաջին էջը և երկրորդ էջը հաշվառումով) կամ հայտատու ընկերության ՀՊԳՀ, ՀՎՀՀ:
2. Առուվաճառքի պայմանագիրը կամ հաշիվ տեղեկանքը:
3. Ավտոմեքենայի անձնագիրը:
4. Ծավալի մասին ինֆորմացիա և շարժիչի մոդելը:
Մինչև 2007թ. թողարկված ավտոմեքենաների համար Եվրո 5 սերտիֆիկատ չի տրվում: