ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍ, ՂԱԶԱԽՍՏԱՆ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑԻԱՆ և ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

Մաքսային միության համապատասխանության սերտիֆիկատը – դա փաստաթուղթ է, որը հավաստում է, որ Մաքսային միության երկրների տարածքում շրջանառության մեջ թողարկվող արտադրանքը համապատասխանում է բոլոր նորմատիվ փաստաթղթերի պահանջներին: Այդպիսի համապատասխանության հաստատման համար անհրաժեշտ պահանջները շարադրված են տեխնիկական կանոնակարգերում:
Հայտարարագիրը և սերտիֆիկատը ունեն միասնական ձև, իսկ արտադրանքի համար ենթադրվում է շրջանառության միասնական նշանի հատուկ դրոշմանիշի օգտագործումը:
Տեխնիկական կանոնակարգեր չմտած արտադրանքը Մաքսային միության շրջանակներում պարտադիր սերտիֆիկացման ենթակա չէ:
Ներկայումս ուժի մեջ են մտել մաքսային միության գրեթե բոլոր մշակված և հաստատված տեխնիկական կանոնակարգերը:
Մաքսային միության շրջանակներում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի համար համապատասխանության սերտիֆիկատը կարող է ձևակերպվել Մաքսային միության երկրներից որևէ մեկի տարածքում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում կամ Ղազախստանում, այսպիսով, Մաքսային միության համապատասխանության սերտիֆիկատ ունեցող կազամակերությունը հնարավորություն ունի ապրանքները ներմուծելու այս երեք երկրների տարածք: Միասնական սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևակերպումը դրված է սերտիֆիկացման մարմինների վրա, որոնք ընդգկված են Մաքսային միության միասնական գրանցամատյանի ազգային բաժնում:
«Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» արտադրանքի սերտիֆիկացման մարմինը,  հաստատել է  իր համապատասխանությունը սահմանված բոլոր չափանիշներին, և դրա շնորհիվ հաջողությամբ ներառվել է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների միասնական գրանցամատյանի ազգային բաժին: Դրան համապատասխան մեր ընկերությունը պատրաստ է ձևակերպել ձեզ համար համապատասխանության սերտիֆիկատներ և գրանցել համապատասխանության մասին հայտարարագրեր Մաքսային միության միասնական ձևին համապատասխան ըստ Մաքսային միության հետևյալ տեխնիկական կանոնակարգերի:
ՄՄ ՏԿ 004/2011 «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 005/2011 «Փաթեթավածքի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 007/2011 «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 008/2011 «Խաղալիքների անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 010/2011 «Մեքենաների եւ սարքավորումների անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 015/2011 «Ցորենի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 016/2011 «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 017/2011 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 018/2011 «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» 
ՄՄ ՏԿ 019/2011 «Անձնական պաշտպանության միջոցների անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 020/2011  «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը»
ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդային արտադրանքի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 022/2011 «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով»
ՄՄ ՏԿ 023/2011 «Մրգերից և բանջարեղեններից արտադրված հյութերի տեխնիկական կանոնակարգը»
ՄՄ ՏԿ 024/2011 «Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգը»
ՄՄ ՏԿ 025/2012 «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին»
ՄՄՏԿ 029/2012) «Սննդային հավելումների, բուրավետիչների և օժանդակ տեխնոլոգիական միջոցների անվտանգության պահանջների մասին»
ՄՄ ՏԿ 030/2012 «Քսայուղերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին»
ՄՄ ՏԿ 032/2013 «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 033/2013 «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ 034/2013 «Մսի և մսամթերքի անվտանգության մասին»
ՄՄ ՏԿ պահանջներին համապատասխան  համապատասխանության սերտիֆիկատի կամ հայտարարագրի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը նշվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգում