ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Փորձարկումների կատարման համար «Սերտիֆիկացման միջազգային կենտրոնը» իր տրամադրության տակ ունի հավատարմագրված ժամանակակից սարքավորումներով համալրված սեփական փորձարարական լաբորոտորիա:

Մեր առավելություններն են՝

• Փորձարկումների լայն տիրույթ
• Բարձր որակավորում և բազմամյա փորձ ունեցող աշխատակազմ
• Փորձարարական ժամանակակից սարքավորումներ և նորագույն չափման միջոցներ
• Փորձարկման արդյունքների ճշտության երաշխավորում
• Փորձարկումների ընթացքում անկողմնակալություն և անաչառություն
• Փորձարկումների ադյունքներից ելնելով որոշում կայացնելու անկախութուն
• Տեղեկությունների գաղտնիության ապահովում - ինչպես պատվիրատուից ստացված՝ մուտքային, այնպես էլ արտադրանքի փորձարկման արդյունքներից ստացված՝ վերջնական:

Բացի դրանից,  «Սերտիֆիկացման միջազգային կենտրոնը»  համագործակցում է Մաքսային Միության տարբեր երկրների առաջատար փորձարարական լաբորատորիաների հետ: 

Հետազոտությունների արդյունքներով փորձարարական լաբորատորիան կազմում է եզրակացություն համապատասխան փորձարկման արձանագրության ձևին : 

Փորձարկաման արձանագրությունը իր մեջ ներառում է ներկայացված ապրանքի փորձարկման արդյունքերը, և իրենից ներկայացնում է պաշտոնական փաստաթուղթ, որը հիմք է հանդիսանում համապատասխանության սերտիֆիկատի հանձնման համար: 

Փորձարկման արձանագրությունում անպայման պետք է նշված լինեն՝

  • փորձարկում անցկացնլու հիմքերը,
  • ապրանքը արտադրողի ռեկվիզիտները,
  • ներկայացվող նմուշների նկարագրությունը,
  • իրականացվող փորձարկումների մեթոդիկան,
  • ամսաթիվը,
  • արդյունքները:

Փորձարկման արձանագրությունը պարունակում է նաև արտադրողի կողմից հաստատված ապրանքի բնութագրերը, անվտանգության ցուցանիշները՝ հղումով նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, բնութագրերի թվային արժեքները և պահանջների կատարումը հաստատող  գնահատման արդյունքները: 

Եթե սերտիֆիկացիոն փորձարկումների արդյունքում արտադրանքը չի համապատասխանում  նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, ապա այդ դեպքում տրվում է փորձարկումների բացասական արդյունքներով արձանագրություն:  

Փորձրարկումների ընթացքում ստացած բոլոր տեղեկությունները՝  գաղտնի են և մասնակիցները կրում են անհատական պատասխանատվություն ստացած ինֆորմացիայի պահպանման համար: 

Ինչ՞ է հարկավոր փորձարկումների կատարման համար

Սերտիֆիկացիոն փորձարկումներ կատարելու համար դիմում կարող են ներկայացնել և արտադրողը, և  վաճառողը, և երրորդ կողմը:  Սերտիֆիկացման փորձարկում կատարելու դիմումին պետք է կցված լինեն ապրանքի նմուշները, շահագործման հրահանգը և այլ փաստաթղթեր, որոնց ցանկը պետք է ճշտվի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: