ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

Ապրանքի ծագման սերտիֆիկատը արտահանողի երկրում իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ է: Ծագման սերտիֆիկատը հստակ հավաստում է ապրանքի ծագումը կոնկրետ երկրից, երկրների խմբից, տարածաշրջանից կամ երկրի մասից: Փաստաթուղթը կարող է պարունակել ապրանքի արտադրողից կամ մատակարարից ծագման հայտարարագիր: Ծագման սերտիֆիկատը անհրաժեշտ է ներմուծվող երկրի մաքսային մարմինների համար ներկրվող ապրանքների սակագնային կարգավորման, արտոնյալ սակագների ստացման, անտուրք ներկրման, լրացուցիչ հարկումից ազատվելու համար:
Գույություն ունեն ծագման սերտիֆիկատների երեք հիմնական տեսակներ`
- СТ 1 Ծագման սերտիֆիկատ,
- ընդհանուր ձևի Ծագման սերտիֆիկատ,
- A ձևի Ծագման սերտիֆիկատ:
СТ 1 Ծագման սերտիֆիկատը փաստաթուղթ է, որը հավաստում է, որ արտահանվող արտադրանքը արտադրվել է համապատասխան տարածքում հայրենական հումքից, կամ ենթարկվել է բավական վերամշակման: СТ 1 Ծագման սերտիֆիկատը տրամադրվում է ԱՊՀ անդամ երկրներ արտահանվող ապրանքներին:
СТ 1 ձևի Ծագման սերտիֆիկատը պահանջվում է մաքսակետում պետության (Համաձայնագրի մասնակից) տարածք ներկրելիս ծագման երկիրը հաստատելու համար: Սերտիֆիկատի բնօրինակը տրամադրվում է բեռի մաքսային հայտարարագրի և մյուս փաստաթղթերի հետ միասին, որոնք անհրաժեշտ են մաքսային ձևակերպման համար:
ԱՊՀ անդամ երկրների միջև կնքված ազատ առևտրի մասին երկկողմանի Հայտարարագրերի համաձայն նշված երկրներում արտադրվող և դրանց տարածք ներկրվող ապրանքները ապրանքի СТ 1 ձևի Ծագման սերտիֆիկատ ունենալու դեպքում ունեն արտոնություններ ըստ ԱԱՀ: Ապրանքի СТ 1 ձևի Ծագման սերտիֆիկատը տրամադրվում է ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքի յուրաքանչյուր առանձին առաքման համար, որն իրականացվում է մեկ կամ մի քանի տրանսպորտային միջոցներով միևնույն բեռնընկալին նույն բեռնառաքիչի կողմից:
СТ 1 սերտիֆիկատը ձևակերպվում է հատուկ, պաշտպանված A4 ֆորմատի ձևաթղթի վրա (210 x 297 մմ.)` պատրաստված տպագրական ձևով:
СТ 1 սերտիֆիկատի գործողության ժամկետը կազմում է 12 ամիս տրման օրվանից:
Ծագման սերտիֆիկատների ձևակերպման ընդհանուր կարգը և կանոնները բերված են Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների Խորհրդի 30 նոյեմբերի 2000թ. որոշման մեջ:
Սերտիֆիկատի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը.
1. ձևակերպված հայտ,
2. հայտատուի մանրամասն վավերապայմանները,
3. ՀՎՀՀ տրամադրելու մասին վկայականի պատճենը,
4. միասնական գրանցամատյանում գրանցումը հաստատող վկայականը,
5. առաքման պայմանագրի պատճենը,
6. հաստատող առաջնային փաստաթղթերը (ինվոյս, ապրանքագրեր, մասնագրեր, հաշիվ-ապրանքագրեր ),
7. օբյեկտի նկարագրությունը տարբեր երկրներից տոկոսային հարաբերակցությամբ հումքի քանակի նկարագրությամբ: