ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ ISO 9001, 14001, 18001, 22001

ՈԿՀ սերտիֆիկացում է (հապավոււմը` «որակի կառավարման համակարգ» հասկացության) կոչվում ոչ շահագրգիռ կողմի իրականացրած ստուգումը, որի հիման վրա իրականացվում է հատուկ համապատասխանության սերտիֆիկատի հանձնում: Այդպիսով, փաստաթղթորեն ապացուցվում է կառավարման համակարգի համապատասխանությունը մի շարք միջազգային պահանջներին: Նման ընթացակարգի ստանդարտների թողարկումը ստանդավորման միջազգային կազմակերպության շահերի ոլորտն է (ISO, ԻՍՕ. International Organization for Standartization):
ԻՍՕ ինքնակամ սերտիֆիկացումը չի ազատում պարտադիր սերտիֆիկացման անհրաժեշտությունից: Համապատասխան փաստաթուղթ ստանալու իրավունք տրամադրվում է կազմակերպություններին` անկախ նրանց գործունեության տեսակից:
Սերտիֆիկացման հիմնական համակարգերն են.
• ԻՍՕ 9001-2011 որակի կառավարման համակարգը,
• ԻՍՕ 14001-2007 շրջակա միջավայրի կառավարման ոլորտի համակարգը,
• Աշխատանքի անվտանգության/առողջության պահպանության համակարգը OHSAS (OHSAS 18001:2007/ԳՕՍՏ Ռ 54934-2012),
• Սննդամթերքի անվտանգության համակարգը ԻՍՕ 22001-2007,
• Էներգետիկ կառավարման համակարգը ԻՍՕ 50001-2012,
• ԻՍՕ 9001, 22001, 14001, OHSAS 18001 հիման վրա համակարգի ինտեգրումը:
«ՍՄԿ» ընկերությունը տրամադրում է սերտիֆիկացման ծառայություններ բոլոր նշված ուղղություններով: Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• կազմակերպության ընթացակարգի անցկացման հայտը,
• ձեռնարկության քարտը,
• կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական պարտականությունների նշմամբ ցանկ,
• կանոնադրական փաստաթղթերի պատճենները` ՀԳՆՏ-ում ԱՁ/իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի, կանոնադրության, հարկայինում հաշվառման մասին ՀՎՀՀ նշմամբ տեղեկանքի,
• տեղեկություններ կազմակերպության որակավորված անձնակազմի մասին նշումով (ԱԱՀ, աշխատանքային ստաժ, ինժեներատեխնիկական ղեկավարող աշխատակիցների կրթությունը) և որակի ադմինիստրացիայի պատասխանատուի (գլխ. ինժեներ, տնօրենի տեղակալ, տեխ. տնօրեն), ինչպես նաև որակի ծառայության պետի նշմամբ: Սերտիֆիկատի գործողության ժամկետը` երեք տարի: