ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԻ ՄՇԱԿՈՒՄ

Եթե  պետք է մշակել ձեր կողմից տրամադրվող ապրանքի շահագործման ձեռնարկ, ապա դիմեք մեր կենտրոն: Մեր մասնագետները իրենց վրա կվերցնեն ձեռնարկի մշակման հետ կապված բոլոր հարցերը, և մենք կտրամադրենք այն ձեզ մինիմալ ժամկետում: Ձեզ բավական է միայն կապվել մեզ հետ ձեզ հարմար ցանկացած միջոցով:
Շահագործման ձեռնարկը տեխնիկական փաստաթուղթ է, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն`
• բնութագրերի, կառուցվածքի, արտադրանքի աշխատանքի սկզբունքների և նրա բաղկացուցիչ մասերի,
• արտադրանքի ճիշտ և անվտանգ օգտագործման (տեխնիկական սպասարկման, ըստ նշանակության օգտագործման, ընթացիկ վերանորոգման, տեղափոխման և պահպանման) մասին և այն վերանորոգման ուղարկելիս դրա տեխնիկական վիճակի գնահատման մասին,
• արտադրանքի` բոլոր բաղկացուցիչների հետ միասին օգտահանման կանոնների մասին:
Շահագործման ձեռնարկը բաղկացած է հետևյալ մասերից.
• ապրանքի նկարագրությունը և աշխատանքի սկզբունքները,
• կիրառման ոլորտը
• արտադրանքի կազմը,
• որակի մակարդակի ստուգման մեթոդները,
• գործողության սկզբունքները,
• օգտագործման մեթոդների նկարագրությունը` ուղղակի նշանակությանը համապատասխան,
• տեխնիկական սպասարկմանը վերաբերող խորհուրդներ,
• աշխատանքի տարբեր ռեժիմների նկարագրություն,
• պահպանմանը վերաբերող խորհուրդներ,
• օգտահանմանը վերաբերող խորհուրդներ,
• տեղափոխմանը վերաբերող խորհուրդներ:
Այլ խոսքով՝ շահագործման ձեռնարկը նախատեսված է սարքի, ապրանքի անվտանգ և արդյունավետ օգտագործման մեթոդների մասին լրիվ տեղեկացման համար: Տվյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ապրանքի հետ` գործող օրենսդրությանը համապատասխան: Փատաթղթում պետք է պարունակվի բացառապես ճիշտ տեղեկատվություն, որը թույլ կտա հասկանալ սարքի աշխատանքի սկզբունքները:
Մենք մեր վրա կվերցնենք ձեռնարկի մշակման հետ կապված բոլոր խնդիրների լուծումը և կարճ ժամկետում ձեզ կներկայացնենք պատրաստի փաստաթուղթը: