ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հրդեհային անվտանգության սերտիֆիկատը – դա պաշտոնական փաստաթուղթ է, որը հաստատում է ապրանքի հրդեհային բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին  Տրամադրումը կատարվում է նմուշների փորձարկում անցկացնելուց հետո:

Հրդեհային անվտանգության սերտիֆիկատը համարվում է պարտադիր ապրանքների հետևյալ խմբերի համար.
● սարքավորումներ և տարբեր տեսակի նյութեր  կրակից պաշտպանվելու համար 
● շինարարական և հարդարման  նյութեր (հատակի և տանիքի ծածկոցներ, հրադիմացկուն լցանյութեր, տաքացուցիչներ, ձայնամեկուսիչներ, պոլիվինիլքլորիդից իրեր և այլն),
● էլեկտրասարքեր, մալուխային  արտադրանք,
● գեներացնող ջերմատաքացուցիչ սարքավորումներ,
● մարման, նախազգուշացման և ազդանշանային միջոցներ:
Հրդեհային անվտանգության պարտադիր և կամավոր սերտիֆիկատ
Ապրնաքի հրդեհային անվտանգության անհրաժեշտ մակարդակը հաստատող փաստաթուղթ ստանալ, հնարավոր է նաև կամավոր հիմունքներով: Ընդ որում, պատվիրատուն անձամբ է որոշում ստուգման պարամետրերը, որի արդյունքները պետք է նշվեն սերտիֆիկատում՝ հրդեհային անվտնգության առավելության կամավոր սերտիֆիկատ նոր շուկա դուրս գալու և երկարաժամկետ պայմանագրերի կնքման ժամանակ:

Հրդեհային անվտանգության սերտիֆիկատ ստանալու համար փաստաթղթերի փաթեթը.
● դիմում՝ սերտիֆիկացման համար  

● հայրենական  արտադրության արտադրանքների համար՝ տեխնիկական բնութագրեր, համապատասխան ԳՕՍՏերի համարները,
● ներկրվող արտադրանքի համար՝ տեխնիկական նկարագրությունը,
● ապրանքի անձնագիրը և նյութերը,
● առկա սերտիֆիկատների պատճենները,
● արտադրանքների նմուշները:
Հրդեհային անվտանգության սերտիֆիկատը գործում է 5 տարի, որից հետո անհրաժեշտ է կրկին անցնել գործընթացը :