Սերտիֆիկացման Միջազգային Կենտրոն

Սերտիֆիկացման միջազգային կենտրոնը՝ սերտիֆիկացման առաջատար բազմապրոֆիլ կենտրոն է: Ծավալելով  գործունեությունը արտադրանքների ու ծառայությունների սերտիֆիկացման և հայտարարագրման ոլորտում, մեր կենտրոնը իրեն դրսևորել է որպես սերտիֆիկացման ոլորտում առաջատար և որպես արտադրանքի ողջ ցանկի համար պետական լիարժեք հավատարմագրություն ունեցող մարմին՝ համաձայն համապատասխան դասակարգիչների: Ինչպես նաև մեր կենտրոնը մտցված է Մաքսային միության հանձնաժողովի ցուցակ և հրապարակված է Հայաստանի Հանրապետության Հավատարմագրման ազգային մարմնի պաշտոնական կայքում: Մեր սերտիֆիկացման կենտրոնը առաջարկում է արտադրանքի և ծառայությունների սերտիֆիկացման և հայտարարագրման լիարժեք համալիր:
Մեր նպատակն է դառնալ առաջատար միջազգային սերտիֆիկացման կենտրոն արտադրանքի  համապատասխանության հաստատման և ծառայությունների որակի ստանդարտների շրջանակներում: 

Մեր կենտրոնի առաքելությունը և ղեկավարող սկզբունքն է հանդիսանում է ազգային անվտանգության նվաճումը, քաղաքացիների կյանքի որակի լավացումը և առողջության պահպանությունը, որակի ստանդարտներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման ժամանակ:

Մեր արժեքները.
● գործել երկրի, հասարակության, քաղաքացիների բարօրության համար,
● մատուցել մրցակցային գներով, բարձր մակարդակի սպասարկմամբ բարձրագույն որակի ծառայություններ,
● պատասխանատվություն կրել յուրաքանչյուր տրված փաստաթղթի համար,
● լինել արդյունավետ, հաճախորդակողմնորոշող հուսալի կենտրոն,
● լինել թիմ (յուրաքանչյուրի աշխատանքը որոշում է թիմի արդյունքը):
Մենք դինամիկորեն զարգացնում ենք մեր գործունեության նոր ուղղություններ և մեր հաճախորդներին առաջարկում ենք ծառայությունների լիարժեք համալիր բեռների մաքսային ձևակերպման, ապահովագրության, բեռների պահեստային պահպանման, խորհրդատվական ծառայությունների, և արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) ապահովող ծառայությունների նյութատեխնիկական ոլորտում:

Մեր կոլեկտիվը կազմված է իրենց որակավորումը պարբերաբար հաստատող և բարձրացնող մասնագետներից: Սերտիֆիկացման փորձագետները հանդիսանում են պետական և միջազգային միությունների անդամներ, որն էլ նպաստում է ամբողջ աշխարհում անբասիր համբավ ստեղծելուն և մեր աշխատանքի բարձր գնահատական ստանալուն կառավարական կառուցվածքների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Մանրամասն
ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ և ՄԵԹԱԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Մանրամասն
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Մանրամասն
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Մանրամասն
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Մանրամասն
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄ
Մանրամասն
ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Մանրամասն
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Մանրամասն
ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մանրամասն
ՌԴ, ք. Մոսկվա +7 495 204 18 66 [email protected]
ՀՀ, ք. Երևան +374 60 650 666
Անուն *
Էլ. փոստ *
Հաղորդագրություն *